top of page

Չարենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, կողքին էլ՝ ինքնաձիգ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 16
  • 1 min read
ree

Այս գիշեր առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում դի կա, կողքին էլ ինքնաձիգ։


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն էր: 


 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


 


Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում:  Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: 

 
 
1/2382
bottom of page