«Երեխա որդեգրելու մտադրություն կար, բայց չստացվեց». Արմինե Պողոսյան
- Feb 16
- 1 min read

«Երեխա որդեգրելու մտադրություն կար, բայց չստացվեց: Ամուսինս ասաց՝ 4 երեխա կա ձեր տանը, նրանց համար մայր եղիր, նկատի ուներ եղբորս և քրոջս զավակներին: Դրա համար ես նրան չստիպեցի նման քայլի գնալ, որովհետև մտածում էի՝ միգուցե ինքը չի ուզում: Միգուցե պետք է ընտանիքի հետ երկար-բարակ քննարկեն, նա տարիքով մեծ է, ու գուցե մտածում է՝ «եթե հանկարծ շուտ գնամ, դու ինչպե՞ս պիտի ապրես, ի՞նչ պիտի անես, մենակ կլինես»: Ուզեցի հանդարտվել: Երևի այդպես էր պետք»,- Tete A Tete-ի եթերում՝ խոսելով երեխա որդեգրելու մասին, անկեղծացել է դերասանուհի Արմինե Պողոսյանը:
«Սկզբնական շրջանում շատ ցավալի էր, ես չէի պատկերացնում, որ կարող են իմ անձնականը քննարկման ենթակա դարձնել: Ես դրան պատրաստ չէի անկեղծ ասած, բայց զգացի, որ, եթե տեղիք տամ անընդհատ կխոսեն: Ցավալի էր, որ տղամարդիկ էին շատ գրում ու բամբասում»,- նշել է նա:




















