Հռոմի Պապը ողջունել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակագրի ստորագրումը
- Investigative journalist

- Aug 10
- 1 min read

Հռոմի Պապ Լևոն XIV-ը ողջունել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակագրի ստորագրումը։
«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – Վատիկանում կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Հռոմի Պապը։
«Որոշում կայացնողները միշտ պետք է հիշեն իրենց պատասխանատվությունը ժողովուրդների առջև իրենց ընտրությունների հետևանքների համար։ Թող նրանք չանտեսեն առավել խոցելիների կարիքները և խաղաղության համընդհանուր ցանկությունը», – ավելացրել է Պապը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։




















