Ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ հաջողված դրիբլինգ կատարած խաղացողները` թոփ 5 լիգաներում
- Investigative journalist

- Sep 4
- 1 min read

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը կրկին գլխավորում է ամենահաջող դրիբլինգներ կատարած ֆուտբոլիստների ցանկը։ 18-ամյա ֆուտբոլիստը շարունակում է պարբերաբար շրջանցել մրցակիցներին, ինչպես դա անում էր նախորդ մրցաշրջանում։
Յամալը Լա Լիգայի ընդամենը երեք տուրից հետո ունի 18 հաջող դրիբլինգ, որը այս պահին լավագույն արդյունքն է Եվրոպայի թոփ հինգ լիգաներում։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Նիկո Ուիլյամսը Բիլբաոյի «Ատլետիկից» (16), երրորդը՝ Յան Գբոն «Թուլուզից» (13), նրան հաջորդում են Յանկուբա Մինտեն «Բրայթոնից» (11) և Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» (10)։
Յամալը, բացի հաջողված դրիբլինգներից, ընթացիկ մրցաշրջանում անցկացած 3 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։




















