top of page

Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի փողերը լվացող ու անձնական մարիոնետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 27
  • 2 min read
ree

Օրերս ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հրապարակել էր ՀԷՑ-ում մինչև իր նշանակվելը ղեկավար մարմինների աստղաբաշխական աշխատավարձերը։ Պարզվում է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, որը «ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին տնօրենների խորհրդի նախագահն էր, 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015 (երեք հարյուր քառասունյոթ մլն-ից ավելի) ՀՀ դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ։



Ընդ որում, միայն 2024թ. սեպտեմբերին Նարեկ Կարապետյանը, ինչպես նշել էր Ռոմանոս Պետրոսյանը, վարձատրվել է շուրջ 73 մլն դրամով, իսկ մարտ, հունիս և դեկտեմբեր ամիսներին վարձատրությունը կազմել է ամսական ավելի քան 70 մլն ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ:



Պետրոսյանի այս հայտարարությունը Նարեկ Կարապետյանը, ըստ էության, հերքել էր՝ նշելով, թե շուրջ 9 ամիս նշանակվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ և առաջին իսկ օրվանից հրաժարվել է աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել է 0 դրամ: Այսօր, սակայն, Ռոմանոս Պետրոսյանը նոր փաստեր ներկայացրեց, համաձայն որոնց՝ կրտսեր Կարապետյանը 2017-2024թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է գրեթե 400 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ ամսական շուրջ 9000 դոլար։



Բայց բարերար Կարապետյանների միակ այիբը սա չէ։ Հարցն այն է, որ այս մարդիկ, իսկ ավելի կոնկրետ Սամվել Կարապետյանը իր հիմնական ունեցվածքը դիզել է Ռուսաստանում  ու փոխկապակցված է ռուսական իշխանության հետ, ինչպես գրեթե բոլոր մեծահարուստները Ռուսաստանում։ Այս մարդիկ գտնվում են Կրեմլի, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում, ազդեցության ներքո, որովհետև հանդիսանում են վերջինիս գործիքները իր ֆինանսական «մախինացիաներն» իրականացնելու համար։ Սրանք նորություններ չեն, և որևէ արտառոց ու զարմանալի բան չկա սրա մեջ։ Ռուսաստանի համար սա նորմա է։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնած «Տրոյկա Դիալոգը», ինչպես պարզվեց, զբաղվել է փողերի լվացմամբ։



«Ժամանակին ռուսաստանյան թերևս ամենախոշոր ներդրումային այդ բանկը, հետաքննող լրագրողների բնորոշմամբ՝ «Տրոյկա լվացքատունը», հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունեցող, կոռումպացված անձանց հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից և թաքցնել ունեցվածքը: Այդ անձանց ցանկում լրագրողները գտել են նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընկերոջը՝ ջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, ով համարվում է ռուսաստանցի ամենահարուստ մարդկանցից, և ում անունը կապվում է խոշոր կոռուպցիոն գործարքների հետ»:



Օրերս էլ Շալվա Չիգիրինսկին՝ 90-ականներից մինչև 2000-ականների կեսերը Ռուսաստանում գործած մեծահարուստ բիզնեսմենը, Դուձի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձավ Սամվել Կարապետյանի դղյակին ու հետաքրքիր մանրամասներ հայտնեց։ Պարզվում է՝ առանձնատանը ապրել է ռուս մարմնամարզիկ, ապա քաղաքական գործիչ՝ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան, որը, ինչպես հայտնի է, Պուտինի սիրուհին է։ Պնդումներ կան անգամ, որ զույգը նաև համատեղ  երեխա ունի։ Այս փաստը թույլ է տալիս եզրահանգելու, որ տան դե ֆակտո սեփականատերը կամ իրական սեփականատերը, շահառուն Պուտինն է, չնայած օրենքի իմաստով, դե յուրե այն պատկանում է Սամվել Կարապետյանին։ Եվ մեկ շատ կարևոր հանգամանք՝ տունը հիմա կալանքի տակ է։ Քրեական գործ կա հարուցված փողերի լվացման հոդվածով, և հենց դրա շրջանակներում է Սամվել Կարապետյանի շքեղ առանձնատունը կալանքի տակ դրվել։ Սա անուղղակի ապացույց է նրա, որ էթնիկ հայ, ռուսաստանցի մյուս մեծահարուստը ևս հանդիսանում է Վլադիմիր Պուտինի փողերի անձնական լվացողը։



Ահա այս փոխկապվածություններով, «բեռով» այս մարդիկ ժամանել են Հայաստան ու փորձում են ազդել քաղաքական գործընթացների վրա, երկիրը կառավարելու հայտ են ներկայացնում։ Սամվել Կարապետյանը Պուտինից ուղիղ կախվածության մեջ է, ու իր ասած «մերձևովը» ոչ թե իր ձևով է, այլ Պուտինի ձևով կամ  «ոնց կասի Պուտինը»։ Հայաստանը չի կարող ունենալ մարիոնետային կառավարիչ։ Իշխանությունները պարտավոր են հիմք ընդունել այս փաստերը ու թույլ չտալ անգամ փորձել ի կատար ածել Ռուսաստանից ուղարկված այս մարդկանց պլանները ու Հայաստանում սահմանել մարիոնետային կառավարում։



Մեր ձևով = մարիոնետային

 

Վոլոդյա Հակոբյան

 
 
1/2379
bottom of page