Համբուրգի առևտրի պալատում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին
- Investigative journalist

- 9 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի հաջորդ կանգառը Համբուրգի առևտրի պալատն է, որտեղ անցկացվում է հանդիպում գործարարների հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Համբուրգի առևտրի պալատի Գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Մալթե Հեյնեն։ Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց «Հայաստանի ռազմավարական դերի ուսումնասիրությունը Եվրոպայի և Ասիայի կապման գործում» խորագրով քննարկումը, որին մասնակցում են գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ վերականգնվող էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղական արտադրություն, բեռնափոխադրում, ֆինանսներ, բանկեր, հյուրանոցային կառավարում և այլն։ Մասնակից ընկերություններից են՝ MB Energy, Hanbao Energien, Intertek Caleb Brett Germany, Hafen Hamburg Marketing, Aurubis, Maersk Deutschland, Hamburger Sparkasse, Hamburg Invest և այլն։
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտադրելով Հայաստանի ներուժը որպես միջազգային լոգիստիկ երթուղիների կենտրոն։




















