Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով
- Feb 26
- 1 min read

Չորեքշաբթի գիշերը կործանված թուրքական F-16 կործանիչը օդ էր բարձրացել Բուլղարիայի հետ սահմանին ռադարների վրա անհայտ օբյեկտի հայտնվելուց հետո. օդաչուն փորձել է կատալպուլտվել, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը, հայտնում է ՌԻԱ նովոստին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից թռիչք կատարելուց հետո՝ ծառայողական առաքելություն իրականացնելիս։ Օդաչուն զոհվել է։




















