Շարլիզ Թերոնը կիսվել է 26-ամյա տղամարդու հետ սեքսի մասին իր տպավորությունները. «Դա հիասքանչ էր»
- Investigative journalist
- 8 hours ago
- 1 min read

Անձնական հարցերում իր զուսպ բնավորությամբ հայտնի Շարլիզ Թերոնը վերջերս զարմացրել է երկրպագուներին անսպասելի խոստովանությամբ. 49-ամյա Օսկարի մրցանակակիրը խոսել է իր վերջերս ունեցած սիրավեպի մասին իրենից 23 տարով փոքր տղամարդու հետ։
Հայտնի «Call Her Daddy» փոդքասթի վերջին թողարկման մեջ դերասանուհին այցելել է հաղորդավար Ալեքս Քուփերին՝ քննարկելու իր նոր «The Old Guard 2» ֆիլմը, սակայն զրույցում անդրադարձել է նաև իր անձնական կյանքին։
Երբ Քուփերը խնդրել է դերասանուհուն խորհուրդներ տալ քնելու ժամանակի վերաբերյալ, Շարլիզը սկզբում ամաչել է, բայց միևնույն է, բացահայտել է մի պիկանտ մանրամասնություն։
«Ես, հավանաբար, վերջին մարդն եմ, ում պետք է հարցնեք։ Հնչում է ինքնավստահ, բայց ես այս ազատությունը գտա քառասուն տարեկանում։ Իմ կյանքում ես ունեցել եմ ընդամենը երեք միանվագ հարաբերություն, բայց վերջերս քնել եմ 26-ամյա տղամարդու հետ։ Դա հիասքանչ էր։ Ես երբեք նման բան չեմ արել, և ես ասացի. «Օ՜, վա՜յ»։
Միևնույն ժամանակ, Շարլիզը խոստովանել է, որ հաճախ չի զբաղվում պատահական հարաբերություններով։
«Հիմա իմ ասածից կարելի է ենթադրել, որ ես անընդհատ դա անում եմ, բայց ոչ։ Երբ դա, այդուհանդերձ, տեղի է ունենում, ես մտածում եմ. «Գրողը տանի, ինչո՞ւ ես սա չեմ արել 20 տարեկանում»։ Ես այն ժամանակ հարաբերություններ ունեի, հետո երեխաներ ունեցա… Ի՞նչ մազահեռացման, հանդիպումների և դիմահարդարման մասին եք խոսում, երբ երկու երեխա ունեք դպրոց տանելու»։
Անձնական պատմություններից բացի, Թերոնը նաև անդրադարձել է ավելի լուրջ թեմայի՝ կանացի հաճույքին։ Նրա կարծիքով, ննջասենյակից դուրս շատ վստահ և ուժեղ կանայք հակված են անկողնում «գոհացնել» տղամարդկանց։
«Տարօրինակ չէ՞։ Մենք պետք է լինենք այն մարդիկ, որոնք կասեն. «Աստված իմ։ Ես էլ եմ ուզում օրգազմ»։
Եզրափակելով՝ նա խորհուրդ է տվել կանանց չվախենալ խոսել իրենց ցանկությունների մասին. «Ոչ միայն ձեր օրգազմները կբարելավվեն, այլև ձեր տղամարդուն դա դուր կգա։ Պրակտիկան ամեն ինչ է։ Գլխավորը դա անվտանգ անելն է»։