Խորեն Լևոնյանի կինը՝ Էմման, կիսվել է հղիության ընթացքի հուզիչ կադրերով
- Feb 15
- 1 min read

Starnews.am-ը գրում է․
Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող և սիրված զույգերից մեկը՝ սիրված դերասան Խորեն Լևոնյանն ու նրա կինը՝ Էմման, կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Էմման սոցցանցերի իր էջերում հրապարակել է նոր, ջերմ լուսանկար, որն արտացոլում է զույգի կյանքի այս երջանիկ շրջանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին, սակայն ուրախալի լուրով Էմման կիսվել էր շաբաթներ առաջ։ Այդ լուրը մեծ ոգևորություն առաջացրեց երկրպագուների շրջանում, ովքեր երկար ժամանակ հետևում էին զույգի ընտանեկան հաջողություններին։
Նոր հրապարակված սև ու սպիտակ լուսանկարում Խորենը նրբորեն գրկել է կնոջը՝ փոխանցելով այն հոգատարությունն ու սերը, որով շրջապատված է Էմման հղիության ընթացքում։ Լուսանկարն արված է զուսպ, բայց միևնույն ժամանակ շատ ազդեցիկ ոճով՝ շեշտը դնելով սպասման խորհրդի վրա։




















