top of page

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 28
  • 1 min read
ree

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:



 


ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 31-ին ծառայություններ կմատուցվեն



ժամը 11:00-16:00-ը:

 


Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,



ժամը 11:00-16:00-ը.

 


Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։



 


Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

 


Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։



 


Հուլիսի 31-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքներում՝ հուլիսի 24-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

 
 
1/2380
bottom of page