top of page

Եթե վաղը-մյուս օրը Նիկոլի իշխանությանն որևէ բան սպառնա, Ղազախստանն էլ իր զորքն ուղարկի Հայաստան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, կարելի է ասել, բաց տեքստով խոստովանել է, թե ինչու է Նիկոլը Ղազախստան զորք ուղարկում. որ եթե վաղը-մյուս օրը Նիկոլի իշխանությանն որևէ բան սպառնա, Ղազախստանն էլ իր զորքն ուղարկի Հայաստան։

Բառացի մեջբերումն ըստ «Այսօր» լրատվակայքի.

«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»։

Ավելի ընդարձակ մեջբերում «Ազատություն» ռ/կ-ի կայքից.

«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»։ Հ. Գ. Աննկարագրելի ծանր էր այս գրառումն առանց հայհոյանք անելը։



 
 
1/2381
bottom of page