ԵՄ-ն Բաքվին և Երևանին անհապաղ ապաէսկալացիայի և սահմանին հրադադարի կոչ է արել
- Nov 20, 2022
- 1 min read

ԵՄ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և սահմանին ամբողջական հրադադար հաստատել: Ինչպես հայտնում է TASS գործակալությունը. այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:




















