top of page

Եկեք ուժեղ լինենք մեր միավորվելով, այլապես թուրքական սպառնալիքը կմոտենա նաև Երևանին․ Նաիրի Հոխիկյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, բոլոր կուսակցություններին,

Դիմում եմ Հայաստանի բոլոր ժամանակների նախագահներին' Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին և նրանց հետևորդներին,

Դիմում եմ Արցախի բոլոր ժամանակների նախագահներին և նրանց հետևորդներին, բոլոր արցախցիներին,

Դիմում եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր այն հետևորդներին, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ այդ մարդը խաբել է և վաճառում է մեր հայրենիքը։

Եկեք մի կողմ թողնենք մեր քաղաքական ու անձնական շահերը և միավորվենք հանուն հայկական պետականության։

Եկեք մեր մեջ ուժ գտնենք և ամեն ինչից վեր դասենք Հայաստանի պետական շահը, այլապես վաղը բոլորս հավասարապես տուժելու ենք,

Եկեք ուժեղ լինենք մեր միավորվելով, այլապես թուրքական սպառնալիքը կմոտենա նաև Երևանին։

Եկեք մոռանանք նախկիններ և ներկաներ, սևեր և սպիտակներ, ռուսամետներ և ամերիկամետներ բաժանող գծերը։

Մեզ կփրկի ազգային միասնությունը։ Եկեք հանրապետության հրապարակ և միասին մտնենք հայոց պետականության փրկության պայքարի մեջ»։




 
 
1/2383
bottom of page