top of page

UFC-ից կարծում են, որ Տոպուրիայի հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 16
  • 1 min read
ree

UFC-ի մեկնաբան Ջոն Անիքը կարծում է, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը, հայտնում է Armsport.am-ը։

Տոպուրիան ներկայումս UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնն է։ Նա տիտղոսը նվաճել է UFC 317 մրցաշարում՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

«Արդարության տեսանկյունից՝ հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը։ Թեկնածուների հերթականությունը հետևյալն է՝ Ծառուկյան, ապա Գեյջի, և հետո Փիմբլեթ», — Անիքի խոսքերը մեջբերում է The Schmo-ն։

Արման Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։ Սպասվում է, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի նորզելանդացի Դեն Հուքերը։

 
 
1/2377
bottom of page