Ամբողջը մանիպուլյացիա էր, Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո. Արարատ Միրզոյան
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է, այսինքն, հիշենք՝ Հայաստանը 30 և ավելի տարիներ գտնվում էր շրջափակման ներքո և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Այս մասին ԱԳՆ-ի 2026 թվականի բյուջեի օրինագիծը ներկայացնելիս ասել է նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում`մեր համար: Ես հասկանում եմ, որ ցանկություն առաջանում է երբեմն նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան-Նախիջևան կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը, համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը, ընդ որում, ենթակառուցվածքը, որով այդ կապը, օրինակ, պետք է իրականացվի, նույն կերպ շահագործվելու է և օգտագործվելու է ՀՀ-ի կողմից»,-նշել է նա:
Նա հավելել է, որ դրա համար կիրառվող սկզբունքները հանրահռչակված են, բայց քանի որ հանրային տեքստերի դեպքում մանիպուլյացիաները կարող են շարունակվել՝ ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել դրանք. տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիության ճանաչում, երկրների լիակատար ինքնիշխանության և իրավազորության հարգում և փոխադարձության սկզբունքի պահպանում:
«Այն, ինչ կապաշրջափակվի, այդ թվում՝ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես մեր մասը, հատկապես այն, ինչ մեր տարածքում կգտնվի, գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո։ Հիշում ենք ամիսների, տարիների, խոսակցությունները այն մասին, որ այս ենթակառուցվածքները հանձնվելու են որևէ երրորդ երկրի վերահսկողության, այժմ տեսնում ենք, որ այդ ամբողջ մանիպուլյացիաները հօդս ցնդեցին»,-ասել է ԱԳՆ նախարարը։




















