top of page

Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Sep 26
1 min read


Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Բոտսվանայի Հանրապետության կողմից։ Այս մասին Թամամյանը հայտնել էսոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և երկրի կառավարությանը՝ վստահության համար։



Թամամյանը նշել է, որ իր տեսլականն է ունենալ ավելի ուժեղ, արագ և արդյունավետ գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որը սերտորեն կհամագործակցի անդամ պետությունների հետ՝ ապահովելով առողջապահական առաջընթացի հասանելիությունը յուրաքանչյուր մարդու համար։



Նա առաջիկա ամիսներին նախատեսում է հանդիպել և քննարկումներ անցկացնել աշխարհի տարբեր տարածաշրջանների անդամ պետությունների ներկայացուցիչների հետ։

 
 
1/2905
bottom of page