top of page

ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» և ԴՕԿ կուսակցությունների 1-ին համարների` Տիգրան Ուլիխանյանի և Վարդան Ղուկասյանի գրանցումները

  • 8 hours ago
  • 1 min read


ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» կուսակցության 1-ին համարի` Տիգրան Ուլիխանյանի թեկնածության գրանցումը

ԿԸՀ-ի անդամ Ժիրայր Կարապետյանը նշեց, որ «Այլանս» կուսակցությանը 48 ժամ էր տրվել ներկայացնել Տիգրան Ուլիխանյանի փաստաթղթերում բացակայող՝ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալը և հայաստանում մշտապես բնակվելը հավաստող ձաստաթուղթը։

Նա նշեց, որ ԿԸՀ-ն տվել է ժամանակ այդ բացը լրացնելու համար և մայիսի 2-ին, ժամը 18։00-ին ժամկետը լրացել է և այդ փաստաթուղթը չի ներկայացվել։

ԿԸՀ անդամները միաձայն մերժեղին Ուլիխանյանի գրանցումը։ Մերժվել նար Տիգրան Մելիքյանի գրանցումը՝ հայերենին տիրապետման մասին փաստաթղթերի բացակայության հիմոքվ։ Նույն հիմքով մերժվեց Ջեմմա Ներսիսյանի, Արինա Մարկոսյանի և Արսեն Քուչուրյանի գրանցումը։

ԿԸՀն- մերժեց նաև ԴՕԿ կուսակցության առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը;

 
 
1/2660
bottom of page