top of page

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի, այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակվում էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի և մյուսների խափանման միջոցի մասին որոշումը։


Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։


Կալանավորված նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների համար էլ միջնորդել են պաշտպանները՝ առաջարկելով կիրառել այլ խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։

 
 
bottom of page