top of page

Դատախազությունը հայց է ներկայացրել Գասպարյանի ընտանիքի ապօրինի ծագումով գույքի բռնագանձման պահանջով

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։


Հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը։


Գործով պատասխանող կողմ են՝ Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին՝ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյան, դուստրը՝ Անգելինա Գասպարյանը և Գասպարյանի կնոջ մայրը` Հեղուշ Գալստյանը։

1/2382
bottom of page