top of page

Քրեական գործով մեղադրյալ գումարտակի հրամանատարը կալանավորվել է․ դատախազություն

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

2020թ․ դեկտեմբերի 11-12–ին Հին Թաղերում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում 11 զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որոնցից ինը զոհվել են, երկուսը՝ գերեվարվել:


44–օրյա պատերազմի շրջանակներում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել։


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է այդ մասին միջնորդությունը։

 
 
1/2383
bottom of page