Դրեյքը դաջվածք է արել ի հիշատակ Louis Vuitton-ի դիզայներ Վիրջիլ Աբլոյի
- Nov 20, 2022
- 1 min read

Կանադացի ռեփեր Դրեյքը դաջվածք է արել ի հիշատակ Louis Vuitton-ի հանգուցյալ դիզայներ Վիրջիլ Աբլոյի, որը նոյեմբերի 28-ին 41 տարեկանում մահացել է քաղցկեղի հազվադեպի տեսակի պատճառով։ Լուսանկարները հրապարակվել են Լոս Անջելեսից դաջվածքի մասնագետ Ganga-ի ինստագրամյան էջում։
Ռեփերի ձեռքին վերարտադրել են լուսանկարը, որում Վիրջիլը Louis Vuitton-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրության ընթացքում օդապարուկ է բաց թողնում։ Ganga-ի հաճախորդների շարքում են Լեբրոն Ջեյմսը, Էնթոնի Դեւիսը, Post Malone-ն եւ Lil Durk-ը։
Դրեյքն ու Վիրջիլը միասին աշխատել են երկար տարիներ։ Դիզայները ռեփերին օգնել է ստեղծել սեփական OVO ինքնաթիռը։




















