top of page

Իմ որոշումը չի փոխվի․ Չավին՝ Բարսայից հեռանալու մասին

  • Apr 12, 2024
  • 1 min read

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ չի փոխի իր կարծիքը այս մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու մասին։ Իսպանացի մասնագետը վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել, որը օգուտ կբերի բոլորին։

«Մրցաշրջանի վերջում ակումբից հեռանալու իմ որոշումը չի փոխվի։ Իմ կայացրած որոշումը ճիշտ է, այն խաղաղություն բերեց ակումբին, խաղացողներին, նույնիսկ մամուլին, ինչպես նաև ինձ ու իմ սիրելիներին… Եվ ես չեմ փոխում իմ կարծիքը»,- Չավիի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։

1/2693
bottom of page