top of page

Պատրաստ են իրենց հարազատի կյանքը ծախել փողով. բացի փողից ուրիշ աստված չունեն, պատրաստ են ամեն ինչի միայն ու բացառապես հանուն փողի. Ալեքսանյանը՝ «գյուլլվածների ընտանիքներին կոմպենսացիա տալու» մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը գրել է.

 

«Մեր եկեղեցին դեռ երկար պիտի ուշքի գա այն խայտառակությունից, որը նրա վզին փաթաթեց ահաբեկչական հակումներով արքեպիսկոպոսը։ 


Պատկերացրեք միայն մեր եկեղեցու արքեպիսկոպոսը իշխանազավթման իր պլանը քննարկելիս հերիք չի ուզում է «մի երկու հոգու պատի տակ գյուլլել», դեռ մի բան էլ որպես իրապես սրբապիղծ առաջարկում է «գյուլլվածների ընտանիքներին կոմպենսացիա տալ» և վստահ է, որ դրանից հետո «ընտանիքները գոհ կլինեն»։ 


Այս մարդիկ բացի փողից ուրիշ աստված չունեն, այս մարդիկ երկրպագում են փողին, խոնարհվում են փողի առաջ և պատրաստ են ամեն ինչի միայն ու բացառապես հանուն փողի։ Ընտանիքներին կոմպենսացիա տալու և նրանց գոհ լինելու դրվագը ոչ այլ ինչ է, քան սեփական ընկալումների ու համոզմունքների պռոյեկցիա կամայական հայ ընտանիքի վրա, սրանք վստահ են, թե միջին վիճակագրական հայ ընտանիքը նույնն է, ինչ իրենք, որ եթե իրենք պատրաստ են իրենց հարազատի կյանքը ծախել փողով, ապա դրան պատրաստ է միջին վիճակագրական հայ ընտանիք ու հենց սրա համար է, որ սրանց ընկալմամբ հայ ազգը «խորը անասուն» է։ 


Այդ ձայնագրություններում պատահական արտահայտություն չկա, հուզական արտահայտություն չկա, դրանք խորը նստվածք ունեցող մտածողության ագասիքներ են։ 


Եվ փառք Աստծո, որ Եկեղեցին շուտով ազատվելու է սրանցից»։

1/2186
bottom of page