Ռուսաստանի Պետդուման հայտարարել է ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների մեկնարկի մասին
- 20 hours ago
- 1 min read

Ռուսական պատվիրակությունը հույս ունի հիմք դնել Միացյալ Նահանգների հետ խորհրդարանական երկխոսության համար և փոխանցել Ռուսաստանի դիրքորոշումը ամերիկացի օրենսդիրներին։ ТАСС-ին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն)։
«Մենք բանակցություններին ժամանել ենք առանց պատրանքների, սակայն հստակ դիրքորոշմամբ և անկեղծ երկխոսության պատրաստակամությամբ։ Կոնգրեսի հետ հանդիպման մեր օրակարգը շատ պարզ է՝ հիմք դնել երկու համաշխարհային տերությունների միջև խորհրդարանական երկխոսության համար։ Մեր գլխավոր նպատակն է փոխանցել մեր երկրի և քաղաքացիների դիրքորոշումը։ Ցանկանում ենք, որ այդ երկխոսությունը կառուցվի հարգանքի և հավասարության սկզբունքների վրա։ Մենք նպատակ ունենք վերադառնալ Ռուսաստանի համար կարևոր արդյունքներով»,- ասել է Չերնիշովը։
Նա իր թելեգրամյան ալիքում գրել է, որ Պետդումայի պատգամավորների և ամերիկացի կոնգրեսականների միջև բանակցությունները սկսվել են։
«Սկսում ենք բանակցություններն ԱՄՆ Կոնգրեսի հետ»,- հայտարարել է պատգամավորը։




















