Պետք է խուսափել ինքնախաբեությունից. Հակոբյան
- Investigative journalist

- Sep 14
- 1 min read

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է.
«Զգո՞ւմ եք, էլ «Ծիծեռնակաբերդը քանդում են Ալիևի պահանջով» ոռնոցներ երկու օր է չկան, 24-ժամյա վաղեմության ժամկետով դատարկ օրակարգերով առաջնորդվող ընդդիմությունն այսօր ձեզ է առաջարկում նոր 24-ժամյա օրակարգ՝ «Ուրանում են Արարատ լեռը», երևի էլի Ալիևի կամ Էրդողանի պահանջով:
Կառավարության որոշման հիմքում շատ տեխնիկական պատճառներ կան, սակայն, եթե ուզում եք, եկեք քաղաքականացնենք. տևական ժամանակ է, ինչ ճանաչել ենք մեր Իրական Հայաստանը, իսկ ուզու՞մ ենք ապրել ճշմարտության մեջ: Վստահ եմ, որ այո, ուրեմն պետք է խուսափել ինքնախաբեությունից:
Արարատը մեր մշակույթի, ինքնության անբաժան մասն է՝ մեր երգերում, գրվածքներում, պատմական հիշողության մեջ։ Միայն այսքանով:
Բայց վերադառնալով իրական թեմաներին՝ այս որոշման հիմնավորումը սա չէ»։




















