top of page

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 19 hours ago
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, (Երևանի ժամանակով), Կաունասի «Ժալգիրիս» Արենայում կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի՝ A-D։ Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:



Հյուրընկալող 3 հավաքական՝ Լատվիան, Լիտվան և Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B և C խմբերում։

1-ին զամբյուղ

  • Պորտուգալիա (գործող չեմպիոն)

  • Իսպանիա

  • Ուկրաինա

  • Ֆրանսիա

2-րդ զամբյուղ

  • Խորվաթիա

  • Իտալիա

  • Սլովենիա (հյուրընկալող)

  • Չեխիա

3-րդ զամբյուղ

  • Լեհաստան

  • Հայաստան

  • Վրաստան

  • Բելառուս

4-րդ զամբյուղ

  • Բելգիա

  • Հունգարիա

  • Լատվիա (հյուրընկալող)

  • Լիտվա (հյուրընկալող)

1/4 եզրափակիչ

  • B խմբի հաղթող - A խմբի 2-րդ տեղ

  • A խմբի հաղթող - B խմբի 2-րդ տեղ

  • C խմբի հաղթող - D խմբի 2-րդ տեղ

  • D խմբի հաղթող - C խմբի 2-րդ տեղ

Եզրափակիչը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը որակավորման փուլում անպարտելի էր՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի։ Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավեց առաջին հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Որակավորման փուլի արդյունքները․

  • Հայաստան - Դանիա՝ 4-3

  • Ղազախստան - Հայաստան՝ 4‑4

  • Հայաստան - Ալբանիա՝ 4‑0 

  • Ալբանիա - Հայաստան՝ 1‑5

  • Դանիա - Հայաստան՝ 1-3

  • Հայաստան - Ղազախստան՝ 4‑2

 
 
bottom of page