top of page

Ձևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Dec 4, 2025
1 min read


Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը և քաղաքացիական հասարակության դերակատարումը Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների գործընթացներում՝ հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:




 

«Խորհրդի նպատակն է ապահովել Արդարադատության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:


 

Խորհրդի անդամները հայտերը կարող են ներկայացնել info@moj.am էլեկտրոնային հասցեին՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»:


 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 10-ն է:

Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝


 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 594197 հեռախոսահամարով, պատասխանատու՝ Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյան»,- ասված է հաղորդագրությունում:

 
 
1/2905
bottom of page