ԻՀՊԿ հետախուզություն. Ներկա պահին հասել ենք ամերիկյան բազաների տարհանմանը
- 3 hours ago
- 1 min read

Ներկա պահին մեկ տարածաշրջանային առճակատման շրջանակում մենք հասել ենք ամերիկյան բազաների տարհանմանը, նեղուցում դիրքերի ամրապնդմանը, համաշխարհային էներգետիկայի նկատմամբ վերահսկողությանը, իսրայելական տեխնոլոգիական ընկերությունների կործանմանը և ձեր նկատմամբ գլոբալ ատելությանը, ասվում է Իրանի ԻՀՊԿ հետախուզության կազմակերպության հայտարարության մեջ, հայտնում է Pars Today-ը։
«Այս պահից սկսած մենք մտածում ենք «տարածաշրջանից» ավելի մեծ բանի մասին.
«Կարմիր թիրախների բանկ» տեխնոլոգիական և քաղաքական ոլորտներում՝ ի պատասխան էներգետիկ օբյեկտներին սպառնացող վտանգի։
48 ժամից էլ պակաս ժամանակում»,- նշված է ԻՀՊԿ հետախուզության հայտարարության մեջ։




















