Երևանում շներն անցումով են անցնում, բայց գյուղերում շներն այդքան չեն զարգացել. ՔՊ-ական պատգամավոր
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Գնացել եմ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայր, հանդիպում եմ ունեցել մանկավարժական կոլեկտիվի հետ, միակ խնդիրը, որ ասում էին, այն էր, որ երկրորդ հերթով դպրոց հաճախողները չեն կարողանում ոտքով տուն գնալ, խնդիր կա, շները հարձակվում են: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
Նա նշում է, որ նույն խնդիրը մատնանշում են նաև խանութների գիշերային հերթափոխում աշխատողները:
«Պետք է համայնքներում շների ստերջացման գործընթացը կատարվեր, արդյո՞ք այդ գործընթացը լիարժեք է արվում: Երևանում շներն անցումով են անցնում, բայց գյուղերում շներն այդքան չեն զարգացել, որ անցումով անցնեն, գյուղերում հենց աղբի մոտից, միանգամից հարձակվում են մարդկանց վրա:
Մեր նպատակն առաջին հերթին, իմ կարծիքով, պետք է լինի մարդկային կյանքերը, բոլորս էլ կենդանիներ սիրում ու պահում ենք»,-նշել է նա:




















