top of page

Ստեփանավանում եւ հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

  • 2 days ago
  • 1 min read


Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլեւ ավտոմեքենաները։



Արմանիս բնակավայրի վարչական ղեկավար Սամվել ԱնտոնյանըNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտի հասցրած վնասը չափազանց մեծ է, այժմ  վնասների չափերն են փորձում պարզել, որպեսզի ներկայացնեն մարզպետարան։

«Գյուղացիները սիմիդ ունեին, այգիներ, ցորենի ցանքատարածություններ այս տարի շատ կային, ամեն ինչ հողին է հավասարեցրել կարկուտը, ես քաղաքում էի, ինձ զանգեցին ասեցին հասի՝ մեքենադ կարկուտը ավիրեց, երեւի ձվի մեծությամբ կարկուտ է եկել։ Նույնիսկ արեւային ջրատաքացուցիչները, վնասները իրոք շատ մեծ են»,–հավելեց վարչական շրջանի ղեկավարը։

Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը։

 
 
1/2712
bottom of page