top of page

Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական

  • 2 days ago
  • 1 min read


Եգիպտոսցի լեգենդար եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը ժամանել է Թուրքիա՝ «Տրաբզոնսպորի» հետ պայմանագիր կնքելու համար։ Այս մասին պաշտոնապես հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է, որ Թուրքիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր։

Տեղափոխությունն իրականացվում է ազատ գործակալի հիմունքներով՝ անգլիական «Լիվերպուլից» ֆուտբոլիստի հեռանալուց հետո։

Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում Մոհամեդ Սալահն ակումբային մակարդակում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը փորձառու խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։

 
 
1/2794
bottom of page