top of page

Coldplay խումբը 2025 թվականին կդադարեցնի երգեր ձայնագրել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Բրիտանական Coldplay երաժշտական խումբը 2025 թվականին կդադարեցնի երգեր ձայնագրել որպես թիմ: BBC News-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ռոք խմբի մենակատար Քրիս Մարտինը:


«Մեր վերջին ձայնագրությունը տեղի կունենա 2025-ին, և դրանից հետո կարծում եմ մենք միայն համերգային շրջագայություններ կանենք: Գուցե որոշակի համագործակցություն դեռ լինի, սակայն Coldplay-ի երգացանկն այդքանով կսահմանափակվի», - ասել է երգիչը՝ ելույթ ունենալով տեղի ռադիոալիքի սուրբծննդյան թողարկման եթերում:


Մարտին ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են 12 ալբոմ թողարկել (ևս 3-ը) և դադարեցնել գործունեությունը:

 
 
1/2383
bottom of page