top of page

2 անձ ձերբակալվել է

  • 3 days ago
  • 1 min read


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։




Տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։


Մայիսի 19-ին՝ ժամը 17․45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին «Հյունդայի» մակինիշի ամվտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։


Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։


Մեոքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



 
 
1/2692
bottom of page