Չինացիները նշել են տան հինգ ամենակեղտոտ տեղերը
- Nov 20, 2022
- 1 min read

Չինական WeChat պորտալի օգտատերերը պատմել են, թե տանը որ առարկաներն են դառնում վտանգավոր միկրոօրգանիզմների տարածողներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին։ Խոսքը առաջին հերթին սառնարանի մասին է։ Դա պայմանավորված է ցածր ջերմաստիճանով, որը նպաստում է հոգեֆիլային բակտերիաների բազմացմանը, որոնք գոյատեւում են 0-45 աստիճանի պայմաններում։
«Միջին հաշվով մեկ քառակուսի սանտիմետրում կարող է լինել մինչեւ 11,4 միլիոն բակտերիա, ինչը շատ ավելին է, քան զուգարանակոնքի նստատեղի վրա»,- գրում են մեկնաբանները։ Շատ միկրոօրգանիզմներ վարակում են սնունդը, բայց արտաքինից դա որեւէ կերպ չի երեւում։ Մասնավորապես, հայտնի են սննդային թունավորումներից մահվան դեպքեր, որոնց պատճառը չի հաջողվել պարզել, հավելում են օգտատերերը։
Վարկանիշում ներառվել է նաեւ լվացքի մեքենան։ Այսպես, նշվում է, որ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները փորձ են անցկացրել Պեկինում ու Շանհայում եւ հայտնաբերել են աղիքային ցուպիկի բակտերիաների եւ բորբոսի հսկայական կուտակումներ։ Օգտատերերը հիշեցրել են նաեւ ձմռանը օդորակիչը մաքրելու մասին։ Հակառակ դեպքում այն կկուտակի միկրոօրգանիզմներ եւ կարող է քթի մշտական հոսելու պատճառ դառնալ:
Չորրորդ տեղը զբաղեցրել է բաղնիքի ցնցուղը, որի ներսում ոչ միայն բորբոս է կուտակվում, այլեւ բազմաթիվ բակտերիաներ։ Նշվում է, որ առանց պատշաճ մաքրման միկրոբները կարող են հոսող ջրով ներթափանցել օրգանիզմ, լուծ եւ այլ տհաճ հետեւանքներ առաջացնել։ Ցուցակը փակում է խոհանոցային օդափոխիչը, որի կեղտը տեսանելի է անզեն աչքով։




















