Հայաստանի Մ19 հավաքականն ընկերական խաղում պարտվեց Ուզբեկստանին
Sep 8, 2025
1 min read

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումում ևս պարտվեց Ուզբեկստանի հասակակիցների թիմին։ Երևանում կայացած խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:0։
Առաջին խաղում ևս Ուզբեկստանի թիմը հաղթել էր՝ 2:1 հաշվով։




















