top of page

Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը բանակցությունների խնդրանքով դիմել է իրեն: Սպիտակ տան ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է կիրակի՝ հունվարի 11-ին, Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Այս մասին փոխանցում է dw.com-ը։

«Իրանի առաջնորդները զանգահարել են»,-նշել Է Թրամփը՝ հավելելով, որ «հանդիպումը կազմակերպվում է»։

«Նրանք ցանկանում են բանակցել»,-ավելացրեց նա: Սակայն «հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը»,-հավելել Է Դոնալդ Թրամփը՝ չհստակեցնելով մանրամասները:

Թեհրանում դեռևս չեն մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները:

 
 
1/2491
bottom of page