top of page

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ճանապարհներին բուք է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read


Հունվարի 13-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/2491
bottom of page