top of page

Մակրոնը Էրդողանի հետ հեռախոսազրույցում խոսել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին

Aug 21, 2025
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր օգտահաշվում հաղորդել է Թուրքիայինախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետկայացած հեռախոսազրույցի մասին։


Ֆրանսիայի առաջնորդը շեշտել է ՀարավայինԿովկասում խաղաղ կարգավորման ջանքերիշարունակականության կարևորությունը։


«Մենք քննարկեցինք Հայաստանի ևԱդրբեջանի միջև կայացած հանդիպման արդյունքից ծագած հույսերը, որն օգոստոսի 8-ին անցկացրել էր նախագահ Թրամփը։Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչըթույլ կտա մեզ բացել բոլոր սահմանները ևամրապնդել տարածաշրջանայինհամագործակցությունը»,- ասել է Մակրոնը։


Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան պատրաստէ աշխատել Թուրքիայի հետ՝ երկկողմանիհավակնոտ օրակարգ ձևավորելու համար։

 
 
1/2905
bottom of page