top of page

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում նշված է.


«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:


Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:


Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:

 
 
1/2378
bottom of page