top of page

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կարող է անցկացվել Հայաստանում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հայաստանը կարող է հյուրընկալել 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:


«Տաշքենդ իմ այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,- ասաց Գիլոյանը:

 
 
1/2383
bottom of page