top of page

Քաղաքագետ. Բայդենի քովիդը կարող է օգտագործվել երկու ձևով

Jul 18, 2024
1 min read

«Դեմոկրատների համար այս «խառը» պահին, հիմա էլ Բայդենը կորոնավիրուսով է վարակվել։ Իհարկե չեմ բացառում, որ սա պատրվակ դառնա Բայդենի՝ մրցավազքից դուրս գալու համար»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Բայդենի  նկատմամբ ներքին ճնշումը բավականին մեծ է:

«Նույնիսկ ամենից հավատարիմ թիմակիցներն են նրան կոչ անում չշարունակել պայքարը, իսկ հիմնական քաջալերողները նրա ընտանիքի անդամներն են:

Բայդենը 2 շաբաթով կմեկուսանա, ինչպես կարգն է, հետո կվերադառնա՝ պատրաստվելու Դեմոկրատների ազգային համաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 19-ին: Հատկանշական է, որ թեկնածուի մրցավազքից դուրս գալու պարագայում նոր թեկնածուն հաստատվում է հենց կուսակցության համաժողովի կողմից:Տակտիկական առումով, Բայդենի քովիդը կարող է օգտագործվել երկու ձևով:1. Նրա թեկնածությունը փոխարինելու համար,2. Հիմնավորելու նրա վերջին շրջանում թույլ լինելը, մինիմալիզացնել հանրային գործունեությունը՝ լրացուցիչ վնաս չհասցնելով իմիջին»,-գրում է Ս. Սարգսյանը։

1/2905
bottom of page