Հարավկորեական «BTS» խումբը հաղթել է «American Music Awards»-ի գլխավոր անվանակարգում (տեսանյութ)
- Nov 20, 2022
- 1 min read

Հարավկորեական «BTS» խումբը «American Music Awards 2021» մրցանակաբաշխության ընթացքում հաղթել է «Տարվա արտիստ» անվանակարգում, հայտնում է մրցանակաբաշխության կայքը։ Անվանակարգում հաղթանակի էին հավակնում նաև Արիանա Գրանդեն, Drake-ը, Օլիվիա Ռոդրիգոն, Թեյլոր Սվիֆթը և The Weeknd-ը։
«BTS»-ի մասնակիցները դարձել են առաջին ասիացի երաժիշտները, որոնք այդ անվ անակարգում մրցանակ են ստացել։
Ավելի վաղ «MTV Europe Music Awards» մրցանակաբաշխության ընթացքում «BTS»-ն ամենաշատ մրցանկաներն էր ստացել՝ «լավագույն խումբ», «լավագույն փոփ կատարող», «լավագույն քեյ-փոփ (հարավկորեական փոփ երաժշտություն)» և «ամենահավատարիմ երկրպագուներ»:




















