top of page

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերանվանվել է

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի AIBA հապավումը պաշտոնապես փոխվել` այսուհետ այն կլինի IBA: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այս մասին հաստատվել է դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ առցանց կոնգրեսում, որին մասնակցել են 107 ներկայացուցիչներ:


Ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ։


IBA -ն որոշել է կազմակերպության գագաթաժողովը դարձնել ամենամյա, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Կազմակերպության գործկոմի անդամների թիվը կրճատվել, դարձել է 18։


IBA-ի նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը նաև ներկայացրել է իր մեկամյա գործունեության հաշվետվությունը

Ազգային ֆեդերացիաները ստացել են 700-ական հազար, իսկ կոնֆեդերացիաները՝ 600-ական հազար դոլար։

Կրեմլյովն այցելել է ավելի քան 30 երկիր և շարունակելու է անմիջական համագործակցությունը ֆեդերացիաների, մասնագետների և թիմերի հետ:


2019թ. միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) խախտումների պատճառով դադարեցրեց IBA-ի անդամակցությունը (այն ժամանակ AIBA):


Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշարի ընթացքը ղեկավարեց ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։

 
 
1/2383
bottom of page