top of page

Առաջարկում եմ միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ․ Անահիտ Ավանեսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 22
  • 1 min read
ree

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հետք»-ի հրապարակումից տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար: Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությունն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում Է գլխում, և ֆինանսների կարիք կա: Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում:


Ներքևում նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ: Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք…

 

Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: 


Ահաբեկչությունը մեր երկրում տեղ չունի:

 
 
1/2383
bottom of page