top of page

Պուտինն ու Զելենսկին պատրաստ չեն վերջ դնել երկրների միջև hակամարտությանը․ Սպիտակ տուն

Aug 29, 2025
1 min read

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին պատրաստ չեն վերջ դնել երկրների միջև հակամարտությանը, կարծում է Միացյալ Նահանգները։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Պուտինն ու Զելենսկին պատրաստ չեն ինքնուրույն ավարտել այս պատերազմը։ Թրամփը լրացուցիչ հայտարարություններ կանի այս հարցի վերաբերյալ ավելի ուշ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ոչ ուրախ էր» Կիևի վրա հարվածներից, ոչ էլ զարմացած էր դրանցից. պետության ղեկավարը շարունակում է հետևել, թե ինչ է կատարվում։

 
 
1/2905
bottom of page