Իրանի գրոhները շատ խելամիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակին. դեսպան
Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակին:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին.
«Տարածաշրջանում լարվածության և պատերազմը կանխելու նպատակով մենք կոչ արեցինք շտապ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել, սակայն ԱՄՆ-ի Ֆրանսիայի և ԱՆգլիայի խոչընդոտների պատճառով, ցավոք, անվտանգության խորհուրդը նույնիսկ, առնվազն, ագրեսիան և անձամբ անձեռնմխելիություն ունեցող վայրերի վրա հարձակումները դատապարտող հայտարարություն չհրապարակեց ու հերթական անգամ դրսևորվեց արևմտյան երկրների երկակի ստանդարտները»,- ասել է դեսպանը:
Սոբհանին նշում է, որ Իրանը 10 օր սպասեց դիվանագիտական ջանքերի՝ դատապարտելու և սիոնիստական ռեժիմի դեմ պատժիչ միջոցները դիտարկելու համար:
«Տարօրինակ է, որ նույն արևմտյան երկրները շարունակական կապի դուրս գալով մեզ հետ՝ չդատապարտելով սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային կանոնների խախտումը, զսպվածության կոչ էին անում մեզ:
Բնական է, որ միջազգային համակարգի անգլուխ աշխարհում, երբ միջազգային կազմակերպությունները անտեսում են մյուս անդամների իրավունքները, իսկ հզորները աչք են փակում, պետք է հույսդ դնես միայն ինքդ քո վրա»,- նշել է նա:
Դեսպանը պնդում է, որ Իրանը այլ ելք չուներ, քան պաշտպանել իր շահերը:
«Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ-ն կիրակի առավոտյան գործողություններ են իրականացրել գործողություններ են իրականացրել օկուպացված տարածքի ներսում գտնվող թիրախների նկատմամբ:
Մեր հարձակումները սահմանափակ էին և ուղղված էին միայն այն կենտրոնների վրա, որտեղից սկիզբ էին առել մեր և Դամասկոսում մեր դեսպանատան դեմ իրականացված ռազմական հարձակումները:
Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ էին, և մենք հասանք մեր նպատակին:
Գործողություններն իրականացվել են ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի և պաշտպանության բանակի մեր օրինական ու ի ծնե տրված իրավունքի հիման վրա»,- ասել է դեսպանը: