top of page

Սալահը վիճել է Կլոպի հետ՝ Վեսթ Հեմի դեմ խաղում փոխարինման մտնելուց առաջ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 27, 2024
  • 1 min read
ree

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը վիճաբանության մեջ է մտել մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (2:2) փոխարինման մտնելիս:

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 82-րդ րոպեին. Սալահին հանգստացրել են Դարվին Նունյեսը և Ջո Գոմեսը, ովքեր կանգնած էին նրա կողքին և նույնպես պատրաստվում էին փոխարինման դուրս գալ:

Անգլիայի առաջնության 35 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 75 միավոր և այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը՝ առաջատար «Արսենալին» զիջելով երկու միավորով, սակայն «զինագործները» մեկ հանդիպում պակաս ունեն։ Հաջորդ տուրում մերսիսայդցիները կխաղան «Տոտենհեմի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 5-ին։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:30-ին:

Հիշեցնենք, որ Կլոպը կհեռանա «Լիվերպուլից» այս մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ մտադիր է մեկ տարի դադար վերցնել մարզչական աշխատանքում:

1/2381
bottom of page