top of page

Վրաստանի իշխանությունների դեմ ամերիկյան պшտժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունների դեմ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները «վիրավորական են և չեն համապատասխանում» երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն։

Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ այս պատժամիջոցները լուրջ չեն։ Հուսով եմ, որ դրանք ի վերջո կվերանայվեն», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության ու խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի կապակցությամբ:

1/1859
bottom of page