Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.030 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 391.5 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 386 դրամ է, վաճառքը՝ 390։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 414.44 դրամ, իսկ վաճառքի դեպքումմիջին գինը` 428.19։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 417 դրամ է, վաճառքը՝ 423։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.17 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.37է։
Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.18 դրամ, վաճառքը`4. 27։