top of page

Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ


Իսրայելի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին և անցկացնել Կնեսետի արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնել է Times of Israel-ը։



Մասնավորապես նոր ընտրություններ անցկացնելու և պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և երկրի բազմաթիվ այլ քաղաքներում:



Հակակառավարական ցույցերից մեկը կայացել է Կեսարիայում՝ հյուսիսային ծովափնյա քաղաքում, որտեղ ապրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։



Հարցումները ցույց են տալիս, որ իսրայելցիների մեծամասնությունը Նեթանյահուին մեղադրում է երկրի անվտանգության  հետ կապված հարցերի ձախողումների համար, որոնք հանգեցրել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակմանն Իսրայելի վրա:



Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կպայքարի մինչև ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակը։ 

bottom of page